երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ առաքելության փոխղեկավարը Կանադայի պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները

ԵՄ առաքելության փոխղեկավարը Կանադայի պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պատիվ է ունեցել հյուրընկալելու Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը». X-ի իր էջում  տեղեկացնում է ԵՄ դիտորդական առաքելությունը։

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները միացել են Ջերմուկում դիտորդներին։ ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները և քննարկել Կանադայի առաքելությունում ապագա ներդրումը։

  • Կիսվել: