ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Էլբրուսյան օղակ» մրցույթին առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ թիմը

«Էլբրուսյան օղակ» մրցույթին առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ թիմը

 «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ:

Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։

  • Կիսվել: