կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԿՄ վարչությունը Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անցկացրել է տարեվերջյան ամփոփիչ նիստ

ԵԿՄ վարչությունը Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անցկացրել է տարեվերջյան ամփոփիչ նիստ

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անցկացրեց տարեվերջյան ամփոփիչ նիստ: Ընդլայնված նիստի օրակարգում ամփոփվեց ԵԿՄ 2021 թվականի գործունեությունը, կատարված եւ կատարվելիք աշխատանքները:

Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ԵԿՄ ֆինանսական բաժինը՝ հաշվարկներով եւ թվերով մանրամասն ներկայացնելով 2021 թվականին իրականացված ֆինանսական գործունեությունը:

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահը ներկայացրեց ակումբի 2021թ-ի ձեռքբերումները: Ներկաներին զեկուցեց անցնող տարվա ամեն օրն իրականացված գործունեության, պատանիների գործնական եւ տեսական պարապմունքների, մասնակցած ամենատարբեր, արդիական թեմաներով կազմակերպվող սեմինարների մասին, ընդլայնված զեկույց ներկայացրեց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի առօրյայի մասին:

Վարչության անդամ, Կազմ-հրահանգչական հանձնաժողովի նախագահ Վարդան Պետրոսյանը ներկայացրեց ԵԿՄ մարզային հանդիպումների, բաժանմունքներում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին: ԵԿՄ վարչության անդամ, Պարգեւատրումների հանձնաժողովի նախագահ Մանվել Հովսեփյանը ներկայացրեց ԵԿՄ նոր վկայականների, թողարկվող «Եռամիասնություն» շքանշանի մասին: ԵԿՄ Կազմ-հրահանգչական բաժինը զեկուցեց ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական պարգեւների, շնորհված ՊՆ եւ ԵԿՄ պատվոգրերի մասին:

Զեկուցվող բոլոր հարցերը, ելույթները քննարկվեցին, համաձայնեցվեցին եւ հաստատվեցին համաձայն օրակարգի, տեղեկանում ենք ԵԿՄ-ի կայքից:

 

  • Կիսվել: