Եղբայրս զոհվել է այդ ճանապարհին, բայց հանգամանքները դեռ բոլորովին անհայտ են մնում. զոհվածի քույրը հրավիրում է հանրության ուշադրությունը
Ֆեյսբուքյան օգտատեր Շողակաթ Վարդանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել 44-օրյա պատերազմում զոհված իր եղբոր մասին՝ հրավիրելով հանրության ուշադրությունը.
<<Սիրելի ժողովուրդ, բոլոր այն պահեստազորայիններին (մոբ.) կամ ժամկետային զինծառայողներին, ովքեր հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի 200, 300 պոստերից նահանջել են դեպի Արայի լեռ, այնտեղի Էշելոն կամ Հադրութ, շատ ենք խնդրում անպայման անրձագանքել (կոնտակտները ներքևում են):
Եղբայրս զոհվել է այդ ճանապարհին, բայց հանգամանքները դեռ բոլորովին անհայտ են մնում: Ձեր փոխանցած ամեն տեղեկություն մեզ համար անչափ կարևոր է: Խնդրում ենք անտարբեր չանցնել և հնարավորինս տարածել այս խնդրանքը: Շնորհակալություն բոլորիդ:
Հեռ.՝ 091705962
կամ գրեք իմ էջին>>,-նշել է նա։
