երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էդվարդ Ասրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Էդվարդ Ասրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել է 2021թ. մայիսի 21-ին:

  • Կիսվել: