կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով

Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։
 
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
 
Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։
 
Կարևորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

  • Կիսվել: