շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը (լուսանկարներ)

Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից: 

Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

 

  • Կիսվել: