ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է սահմանապահ զորքերի 28-ամյակի կապակցությամբ

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է սահմանապահ զորքերի 28-ամյակի կապակցությամբ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն այսօր նշել են իր կազմավորման 28-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի տեղակալները, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ.

«Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության և նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը:  Ժամանակի ընթացքում փոխվում են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակը, մարտածառայողական գործունեության պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում ևս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը և սահմանապահ զորքերի նվիրվածությունը: Ներկայիս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում նույնպես ջանք չեք խնայում ձեր ստանձնած պարտականություններն արժանապատվորեն և արհեստավարժ կատարելու համար»,- շնորհավորական ուղերձում ասել Է. Մարտիրոսյանը:

Սահմանապահի օրվա կապակցությամբ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը պարգևատրվել է արժեքավոր նվերով: ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են «Սահմանային համագործակցության համար», «Անառիկ սահման», «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալներով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Պատվավոր սահմանապահ» կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

  • Կիսվել: