հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ե՞րբ եք տեսել, որ ԱԺ-ի ու կառավարության ղեկավարությունը լինեն բանակում, սահմաններում կամ Արցախում. Սեյրան Օհանյան

Ե՞րբ եք տեսել, որ ԱԺ-ի ու կառավարության ղեկավարությունը լինեն բանակում, սահմաններում կամ Արցախում. Սեյրան Օհանյան

Անվտանգությունն ու բանակն են ամենակարեւոր խնդիրը, երբ եք տեսել, որ ԱԺ ղեկավարությանը, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովին, կառավարության ղեկավարությանը լինեն բանակում կամ սահմաններում, երբ եք տեսել Արցախում: Այս մասին, այսօր «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք բազմիցս առաջարկել ենք Հայաստան-Արցախ միջխորհրարանական հանձնաժողովի նիստ անցկացնել, մեկ տարուց ավելի է, այդ նիստը չի անցկացվում: ԱԺ ղեկավարությունն իր պարտականություններից հրաժարվում է, այսինքն նրանք հրաժարվել են Արցախից: Սա է մեզ ստիպում, որ ԱԺ-ից դուրս այսպիսի հայտարարություններ անենք:

Ամենակարեւոր խնդիրը իշխանափոխությունն է, որովհետեւ պարտված իշխանությունները չեն կարող արտաքին հարաբերություններում այնպիսի հնարքներ իրականացնեն, որոնք կարտահայտի ՀՀ շահերը: Իշխանափոխությունը ակնհայտ է եւ պետք է լինի: Այս իշխանությունների անգրագետ ու դավաճանական գործողությունների հետեւանքով է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում»,-ասաց Օհանյանը:

  • Կիսվել: