չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին. ՊՆ

Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին. ՊՆ

2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

՛՛2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքին խոչընդոտելուց՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: