հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ՀՀ-ին նվիրաբերված սարքավորումներն ամրացվեցին ՊՆ-ին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ՀՀ-ին նվիրաբերված սարքավորումներն ամրացվեցին ՊՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն  նվիրաբերվող սարքավորումներն ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի ներքո «Կիբեռանվտանգության ինկուբատորի և Հետազոտությունների ու մշակումների լաբորատորիայի հիմնման ծրագրի» շրջանակներում իրականացվող գործընթացներին ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, որոնք զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված մշտապես գտնվում են ծառայության մեջ` այդ թվում դասընթացների ընթացքում:

Նշված անձանց մասնակցությունը ծրագրին ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պաշտպանության նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել դասընթացների անցկացման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն  նվիրաբերվող սարքավորումներն ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

  • Կիսվել: