երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար, ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ։ Այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը, ով հիշեցնենք, արդեն հինգ անգամ չի ընտրվել այդ պաշտոնում։

Ղազինյանն ասաց, թե այս հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում.
 

«Քվեարկողն էլ եք դուք, չքվեարկողն էլ։ Այս ընթացակարգով մեզ համար այսուհետ այս օրակարգը սպառված է, իշխանությունը չի կարող ընդդիմությանը ստիպել ենթարկվելու իր պահանջներին, փոխել թեկնածուին և «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնը չի զիջելու իշխանությանը։ Հետևաբար, ձեզ թողնում եմ մենակ ձեր որոշումը կայացնելու հարցում», - հայտարարեց Արթուր Ղազինյանը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը։

«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել», - հեռացող ընդդիմության հետևից հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: