հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը դիմել է զորակոչիկներին

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը դիմել է զորակոչիկներին

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն էլ-փոստի հասցեին՝ [email protected]` հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Նշվում է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, viber, whatsApp։ «Առաջին իսկ հնարավորության դեպքում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/94879/ © Armenia today 2020 © 2020 Armenia today

  • Կիսվել: