երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դիրքը չի ունեցել նշանաբառ. արդյունքում՝ 19-ամյա զինծառայողը դիրքի ավագին թշնամու հետ է շփոթել ու սպանել․ Առավոտ

Դիրքը չի ունեցել նշանաբառ. արդյունքում՝ 19-ամյա զինծառայողը դիրքի ավագին թշնամու հետ է շփոթել ու սպանել․ Առավոտ

2022 թվականի սեպտեմբերի 30-ին համածառայակցին թշնամու հետ շփոթելու արդյունքում նրա ուղղությամբ կրակահերթ արձակելու ու սպանելու դեպքով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, գրում է Առավոտը։

Գործով մեղադրյալի պաշտպան Գեւորգ Մխիթարյանից տեղեկացանք, որ դեռեւս դատական նիստի օրը հայտնի չէ: Գործով մեղադրյալը ազատության մեջ է, ավարտել է պարտադիր ժամկետային ծառայությունը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում՝ առաջնագծում: Համածառայակցի ուղղությամբ կրակոցներ արձակած ու անզգուշությամբ նրան մահ պատճառած զինծառայողը Արմավիրի մարզից էր, 19-ամյա զինծառայող, իսկ մահացածը դիրքի ավագն էր, կրկին 19 տարեկան: Գեւորգ Մխիթարյան Փաստաբանն ասաց, որ դեպքից հետո նշանակվել էր դատահոգեբանական փորձաքննություն, ինչի արդյունքներով հաստատվել էր, որ իր պաշտպանյալը գտնվել է հոգեհուզական անկայուն վիճակում.

«Նաեւ հանգամանքներն են, ըստ էության, նպաստել, որ վստահորդիս հոգեհուզական վիճակն այդպես լարվի. թշնամու պարբերական հարձակումներ, մի քանի օր առաջ տեղի ունեցած մարտական գործողություններ, հենց այդ դիրքի ուղղությամբ դիվերսիոն հարձակումներ: Այդ ամենը նպաստել է, որ մարդը ընկնի հոգեհուզական վիճակի մեջ, որ տվյալ հատվածում հնարավոր է հակառակորդի զինվոր լինի, որը կարող է իրենց վնաս տալ: Հենց դա պարզելու համար են իրենք դուրս եկել խրամատում շրջայց կատարելու, պատահական դուրս չեն եկել խրամատում ման գալու: Ու այդտեղ էլ դիրքի ավագը (սպանվածը) խախտում ունի, որովհետեւ նման շարժ նկատելու դեպքում, պետք է իր վերադասին զեկուցեր, համապատասխան հրահանգ ստանար, նոր զինվորներին ուղղորդեր՝ եկեք խրամատում շրջենք»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: