կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Գեղաշենից Զովք ավտոճանապարհին. ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան և այլն

Դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Գեղաշենից Զովք ավտոճանապարհին. ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան և այլն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։

Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու։
ՌՈ-ն միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Կիսվել: