չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՊՆ-ն՝ տեսանյութի մասին

Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՊՆ-ն՝ տեսանյութի մասին

ՊՆ-ից հայտնում են, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:

Նշենք, որ այսօր համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները հարձակվում են Գեղարքունիքի դիրքապահների վրա:

  • Կիսվել: