ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունում է

Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունում է

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այս պահին Ռազմական Ոստիկանությունում է, նա խորհրդակցություն է անց կացնում ՌՈ անձնակազմի հետ։ Ինչպես հաղորդում են InfoPort-ի ՊՆ-ի աղբյուրները, Տոնոյանը հրաժեշտ կտա ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին և անձնակազմին կներկայացնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի պետի պաշտոնը։

Կայքի աղբյուրները նշում են, որ դերևս որոշում չկա, թե ով կզբաղեցնի ՌՈ պետի պաշտոնը, հավանական է, որ Աղաջանյանը մյուս ուժային կառույցների ղեկավարների նման դեռ երկար մնա Ժ/պ-ի կարգավիճակում։ Նույնը վերաբերվում է նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի թափուր մնացած պաշտոնին։

  • Կիսվել: