երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի պնդումը

Դավիթ Տոնոյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի պնդումը

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ փակ հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահներն անպայման կհստակեցնեն՝  Արթուր Աջամյանը սպանվել թե՞ ինքնապան է եղել։

Նա նաև հաստատեց Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե բանակում զոհերի թիվը 2019-ին պատմական մինիմումի է հասցվել։ 

Այն դիտարկմանը, որ հակառակ պնդումներ անողներ կան, Տոնոյանն ասաց, որ հաշվարկման համակարգի խնդիր կա՝ ինչը՝ հաշվարկվել է նախկինում, ինչը՝ հիմա. «Հիմա բոլոր դեպքերը հաշվարկվում են»:

Հարցին, թե ինչ պետք է անել բանակում միջանձնային խնդիրներից խուսափելու համար, Տոնոյանը պատասխանեց, որ դա պետք է անել կարգապահության բարձրացման և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ. «Մենք ամեն ինչի կհասնենք»,-շեշտեց նախարարը։

  • Կիսվել: