շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետնախարարի ու ՊԲ հրամանատարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախի պետնախարարի ու ՊԲ հրամանատարի հետ

Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ԱՀ պետական նախարարին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում դրանց ներդրման հնարավորությունների շուրջ։

 

 

  • Կիսվել: