ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Դավիթ Տոնոյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր:    

  • Կիսվել: