հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Սասուն Միքայելյանն այցելել են «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Սասուն Միքայելյանն այցելել են «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն։

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 

  • Կիսվել: