շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանն ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա․ Անդրանիկ Քոչարյան

Դավիթ Տոնոյանն ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա․ Անդրանիկ Քոչարյան

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Տոնոյա՞նն է մեղավոր պատերազմի այս ելքի համար:

Նշենք, որ այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր հրավիրվել անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Նա պատասխանել է պատգամավորների հուզող հարցերին: Հարցաքննությունը կշարունակվի նաեւ վաղը՝ դռնփակ ռեժիմով:

«Մեծ ծավալի պատերազմներին ամբողջ երկիրը պետք է պատրաստ լինի, եւ զինված ուժերը դրան տարիներ շարունակ պիտի պատրաստվեր, միայն 2018-2020 թվականը չէր: Պարոն Տոնոյանը, ոնց որ թե, այդ մասը վերցրեց իր վրա: Մենք, բնականաբար, ունենք տեղեկատվություն, թե որը որից հետո էր՝ թե՛ սպառազինության, թե՛ կառավարման վերաբերյալ»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով իր կողմից նախկինում արված այն հայտարարությանը, թե Տոնոյանը չի տիրապետել օդից եկող վտանգներին, Քոչարյանն արձագանքեց.

«Ես այդ հարցերը տվել եմ, սկսած պարոն Տոնոյանի նախկին հայտարարություններին, այնուամենայնիվ նա պատասխաններ տվեց: Երբ ՊՆ նախարարը գուցե տղայական մոտեցեումով ասում է՝ նոր պատերազ, նոր տարածքներ, ապա այդ դեպքում թիկունքն ինչքանո՞վ էր ապահովված: Մենք ուզում էինք հասկանալ՝ պարոն Տոնոյանի թիկունքն ինչքանո՞վ էր ապահովված, երբ ինքը ստանձնեց նախարարի պարտականությունները, որովհետեւ դու հակառակորդին ցույց ես տալիս քո վստահությունը»:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե 2018-ի մայիսի գնահատականներով ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ էր 2-3 անգամ իրեն գերազանցող ուժերի դիմակայել, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Մեր դեմ մի հակառակորդ չի եղել, խոսում ենք Թուրքիայի մասին, ահաբեկիչների մասին, վարձկանների մասին, նրանց սպառազինությունը, մենք չենք ունեցել իրենց հնարավորությունը»:

  • Կիսվել: