ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանն ու Վադիմ Յակովենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարային հարցեր

Դավիթ Տոնոյանն ու Վադիմ Յակովենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարային հարցեր

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված  խնդիրներ:

 

  • Կիսվել: