ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է ԶՈւ զորամասերից մեկում

Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է ԶՈւ զորամասերից մեկում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 22-ին անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում: Այս  մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:

Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:

 

 

  • Կիսվել: