շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբին  ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից  Արցախ Հանրապետության սամանի ողջ երկայնքով  թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել,  հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակաերտը։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։

  • Կիսվել: