ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատարանը բավարարել է Դավիթ Տոնոյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Դավիթ Տոնոյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։

2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

 

 
 

  • Կիսվել: