երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. Թորոսյան

Դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին. Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ դիերից մոտ 250-ը չճանաչված է:

  • Կիսվել: