շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դասակի հրամանատարն արցունքաբեր գազը փչել է հրամանատարի աչքերին ու ծեծի ենթարկել

Դասակի հրամանատարն արցունքաբեր գազը փչել է հրամանատարի աչքերին ու ծեծի ենթարկել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 1-ին հրաձգային գումարտակի 2-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, 2023թ. հոկտեմբերի 19-ին, ՀՀ ՊՆ N զորամասում խոսակցություն է ունեցել նույն զորամասի հրամանատար Գուրգեն Դալլաքյանի հետ՝ զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ,որը վերածվել է Վիճաբանության:

Վ.Սիմոնյանը բռնություն է գործադրել Գ.Դալլաքյանի նկատմամբ՝ աչքերի մեջ փչելու եղանակով կիրառել է արցունքաբեր գազ, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին,հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ Գ.Դալլաքյանին պատճառելով ֆիզիկական ցավ և նվաստացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։

 

  • Կիսվել: