չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դա կոնկրետ հանցագործություն է. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարաության մասին

Դա կոնկրետ հանցագործություն է. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարաության մասին

Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը  փայլեց հերթական գլուխգործոցով։ Այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Մասնավորապես, ըստ նրա, պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, ի պատասխան հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին` ադրբեջանական տարբեր ռազմակավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու, հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին:

«Որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաղորդագրություն ՀՀ զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտներին հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈՒ-երի կողմից: Այս հարցն արդեն բարձրացվում է համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա: Դա կոնկրետ հանցագործություն է»,-  հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

  • Կիսվել: