կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չպայթած զինամթերքը Կուտական գյուղի բնակելի մասից տեղափոխվել է անվտանգ վայր ոչնչացման նպատակով

Չպայթած զինամթերքը Կուտական գյուղի բնակելի մասից տեղափոխվել է անվտանգ վայր ոչնչացման նպատակով

Դեկտեմբերի 28-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագիտական խումբը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, Արտակարգ իրավիճակների նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրից չպայթած զինամթերքի առկայության վերաբերյալ ստացված տեղեկատվության համաձայն, Կուտականում իրակացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ։

Հաշվի առնելով ռիսկերը, պահպանելով անվտանգության կանոնները՝ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից չպայթած զինամթերքը Կուտական գյուղի բնակելի մասից տեղափոխվել է անվտանգ վայր ոչնչացման նպատակով։

 

  • Կիսվել: