հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չորրորդ զորամիավորումում շտաբային մարզումներ են անցկացվել

Չորրորդ զորամիավորումում շտաբային մարզումներ են անցկացվել

Մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Զորամասի շտաբը, զորատեսակներն ու ծառայությունները ցուցադրել են բարձր պատրաստվածություն:

 

  • Կիսվել: