երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա 24 մլն-ի նախագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի նախագիծ, աղքատ-հարուստ բաժանում պետք չէ անել․ Անդրանիկ Քոչարյան

Չկա 24 մլն-ի նախագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի նախագիծ, աղքատ-հարուստ բաժանում պետք չէ անել․ Անդրանիկ Քոչարյան

Պետք է նայել, թե ինչպես են երկրները հասել պրոֆեսիոնալ բանակին, ինչ ճանապարհ են անցնել։ Այս նախագծի հիմքում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գաղափարն է դրված, եթե գաղափարը հանում եք, այն դառնում է 24 մլն-ի նախագիծ, բայց ընդհանուր առմամբ չկա 24 մլն-ի օրինագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի անցման փաթեթ։ Անդրադառնալով ՊՆ նոր նախագծին, որով առաջարկվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել ընդամենը 4․5 ամիս լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 24 մլն վճարելը զորակոչիկին չի ազատում հետագա պատասխանատվությունից, նա դուրս է գալիս զորակոչի այդ ընթացքից, բայց մշտապես մնում է մեր պահեստազորի կազմում

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած քննադատություններին՝ ասաց, որ նախագծում պահպանված է սոցիալական արդարությունը։

«24 մլն ունեցողը 4․5 ամիս ծառայում է, իսկ 7․5 ամիս հետո գալու է ուսումնական վարժանքների ամեն տարի։ Աղքատ, հարուստ բաժանում պետք չէ անել, հիմա նշանակում է, որ մեր բանակը աղքատների բանակ է եղե՞լ շարունակաբար։ Այս անտարբերության մթնոլորտում կորցրել ենք սպայակազմը, լավագույն սպայակազմը ծերացավ, մահացավ ու չթարմացվեց», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: