հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չի կարելի բացառել տարածաշրջանում զարգացումների որեւէ սցենար․ «Հայաստանի Հանրապետություն»

Չի կարելի բացառել տարածաշրջանում զարգացումների որեւէ սցենար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական երկու հանրապետությունների շուրջ թուրքական զինուժի աննախադեպ ներկայության պայմաններում, արդյոք իրավունք ունե՞նք բացառելու Հայաստանի վրա Թուրքիայի հարձակումը՝ նույնիսկ մեր սահմաններին ռուսական սահմանապահների կանգնած լինելու դեպքում: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջանի կենտրոնում, որտեղ չի կարելի բացառել գործընթացների ոչ մի սցենար: Հետեւաբար, մեր պետականության անվտանգության առաջնային պահանջներից է բխում մշակել եւ ունենալ դրանց դիմակայելու կարողություններն ու հակաքայլերը: Դրանք պահանջում են մեծ ռեսուրսներ, որոնք հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի համախմբմամբ, քանի որ հաջորդ կռիվը Հայաստանի պետականության համար է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: