հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք. Հովհաննիսյան

Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք. Հովհաննիսյան

Իրենց գործողությունների սանձարձակության քողարկում է ծառայում իրենց ապատեղեկատվությունը: Այս մասին այսօր ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության մասին մարտական գործողությունների վերաբերյալ, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է, հայկական կողմը հետևում է հակառակորդի շարքժին և լիովին վերահսկում է իրավիճակը: 

՛՛Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերզմի մեջ ենք գտնվում՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: