ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈւ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։

Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈւ զորամասերում։

ՀՀ ԶՈւ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներև հմտություններ։

  • Կիսվել: