ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը. Արծրուն Հովհաննիսյանը Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերի զորահավաքի կոչերի մասին

Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը. Արծրուն Հովհաննիսյանը Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերի զորահավաքի կոչերի մասին

Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերի զորահավաքի կոչերին:  

"Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը",- գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերը հանդես էին եկել իրենց համաքաղաքացիների զորագվելու կոչով:  

  • Կիսվել: