կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց՝ զինվորականները բանակի կողքին են:

«Դա նույնն են, երբ հարցնեն լրագրողները ԶԼՄ-ների կողքի՞ն են: Այո, զինվորականները բանակի կողքին են և բանակի ներսում»,- ասաց Անդրանիկ Մակարյանը:

Գեներալ-լեյտենանտը նաև նշեց՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի և կառավարության հրաժարականն են պահանջում։

  • Կիսվել: