շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բելառուսի պաշտպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Տոնոյանին

Բելառուսի պաշտպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Տոնոյանին

Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:

Ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»:

Նշենք, որ փետրվարի 7-ին Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող մահացել է, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: