կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բարի ծառայություն ձեզ, տղե՜րք...

Բարի ծառայություն ձեզ, տղե՜րք...

Այսօր Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկներն Իջևանի տարածքային զինկոմիսարիատից մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

«Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 տարածքային ստորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները ողջունել են ներկաներին, զորակոչիկներին մաղթել են խաղաղ և անփորձանք ծառայություն:

Բարի ծառայություն ձեզ, տղե՜րք...»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: