ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաքուն շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու. հաշվետվություն

Բաքուն շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու. հաշվետվություն

Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու, նշվել է «Հայաստանի կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի արդյունքների եւ կատարողականի ընթացքի մասին» հաշվետվությունում։

Հաշվետվության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, փորձում է հասնել անօրինական պահվող անձանց վերադարձն ապահովելու հարցի լուծմանը։ 2022թ. ընթացքում հաջողվել է Հայաստան վերադարձնել 31 քաղաքացու։

Ընդ որում՝ անհետ կորածների հարցը Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում շարունակում է մնալ կարեւորներից մեկը։ «Հայաստանի 975 քաղաքացու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Նրանցից 777-ը համարվում է անհետ կորած դեռ առաջին ղարաբաղյան պատերազմից, 196-ը՝ 44-օրյա պատերազմից եւ եւս երկուսը՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Հայաստանը հետեւողականորեն հնչեցնում է բռնի անհետացումների, ինչպես նաեւ բանտարկյալների կտտանքների եւ զոհված զինծառայողների դիապղծման դեպքերը»,- նշվել է փաստաթղթում։

  • Կիսվել: