շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին

Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին

Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը, որով օրենսդիրը Թագավորության գործադիր մարմնին կոչ է անում դրական արձագանքել Հայաստանին սպառազինության օգնություն տրամադրելու խնդրանքին։ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը նման որոշում է ընդունել նախօրեին։ Գրում է Ազատությունը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավորները կառավարությունից պահանջել են հստակեցնել՝ ավելի քան 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը մտնո՞ւմ է էթնիկ զտումների սահմանման տակ։

«{Փաստաթուղթը } ապակառուցողական է և մեր տարածաշրջանը մղում է ռազմականացման, այլ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտեցման»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ԵՄ-ի կազմում Նիդերլանդների դաշնակից Իտալիայի հետ բոլորովին վերջերս ռազմական օդանավերի ձեռքբերման գործարք է կնքել, մինչ այդ էլ՝ իսպանական ռադարներ ձեռք բերել Իսպանիայից, Հաուբիցներ՝ Չեխիայից ու Սլովակիայից, որոնք ստացել է Իսրայելի միջոցով։

  • Կիսվել: