հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների աճյունները

Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների աճյունները

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Այս փաստը հաստատել է նաև Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Նշենք, որ մինչ այս պահը վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: