հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի խայտառակ հայտարարությամբ. վարչապետ

Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի խայտառակ հայտարարությամբ. վարչապետ

Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի խայտառակ հայտարարությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Ինչու Սոթք-Խոզնավար հատվածի ինժեներական աշխատանքները պատշաճ արված չեն. պատճառներից մեկն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ոմանք փորձում էին, եւ ի վերջո հաջողվեց բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՛՛:

Վարչապետը հավելեց նաեւ. ՛՛Քաղաքականությամբ զբաղվող բանակն ինչի՞ պետք է իր գործով զբաղվեր: Բա երբ մարդիկ բանակին հրավիրում էի, որ գան ոչ թե սահմանով զբաղվեն, այլ կառավարությունով զբաղվեն, բա սահմանով ո՞վ էր զբաղվելու իրենց կարծիքով: 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021-ի ապրիլի վերջ կոչեր էին անում, որ բանակը վերցնի իշխանությունը: Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ՝ քաղաքական հանդիպումներ, քաղաքական ինտրիգներ, ելույթներ, կոչեր, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի այդ խայտառակ հայտարարությամբ: Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ անվտանգային՛՛:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր Սյունիքում հսկայական ճանապարհաշինական աշխատանքներ ենք իրականացնում. ՛՛Ամեն ինչ անում ենք, որ հաղթահարենք այս ճգնաժամը: Բայց դա չի նշանակում, որ պետք է անընդհատ փորձեն մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել՛՛:

  • Կիսվել: