հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բանակը հասարակության հայելին է. Արամ Սարգսյան

Բանակը հասարակության հայելին է. Արամ Սարգսյան

Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են: Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Խորապես կիսում եմ զոհված զինծառայողների հարազատների ցավն ու կսկիծը: Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են»,- գրել է նա ֆեյսբուքում։

Նա նշել է, որ կապ չունի թե կալանավորվածն ում որդին է։

«Կա՞, թե՞ չկա անմեղության կանխավարկած Հայաստանում: Իսկ ընդհանրապես բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով»,- եզարափակել է Սարգսյանը։

 

  • Կիսվել: