հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակում վենդետաներ չկան. ԳՇ

Բանակում վենդետաներ չկան. ԳՇ

Բանակում վենդետաներ չկան, ոչ մի գեներալ, բարձրաստիճան պաշտոնյա չի ազատվել պաշտոնից։

Այդ մասին InfoPort.am-ին հայտնել է ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ նոր նախարար Վաղարշակ Հարությունյանը բանակում վենդետաներ է սկսել և ազատում է այն զինվորականներին, որոնք պահանջել են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

«Ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել»,- շեշտեց նա:

Նա նաև հերքեզ ԶՈւ-ում կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերը:

  • Կիսվել: