ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակում կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

Բանակում կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

«Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է» ,- մասնավորապես գրել է նա և հրապարակել լուսանկար։

  • Կիսվել: