ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չեն. Փաշինյան

Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չեն. Փաշինյան

Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չե՞ն թուլացնում Հայաստանի ռազմական ներուժը, եւ թե ինչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը:

Վարչապետը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որոնք պիտի դառնան փաստաթուղթ, որը պիտի ընդունվի Անվտանգության խորհրդում։ Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի Դուք կամ մեր որևէ ընդդիմադիր գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։

Չեմ բացառում, որ, դուք, օրինակ այսօր կամ վաղն այս ամբիոնից մի բան ասեք, որը մեզ համար կդառնա շատ համոզիչ փաստարկ։ Մենք զինված ուժերը, անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում, մենք երբեք չենք ասել՝ մենք ամենալավն ենք դրանից հասկանում եւ չենք լսում այլ տեսակետներ՛՛՞:

Նրա խոսքով՝ կառավարության պատկերացումները հիմնված են որոշակի վերլուծությունների, փորձագիտական որոշակի առաջարկությունների վրա. ՛՛Մենք բանակի բարեփոխումները մեր էքսկլյուզիվ օրակարգը չենք համարում եւ շատ ուշադիր լսելու ենք բոլորը քննադատությունները՝ անկախ նրանից, թե այդ քննադատություններն ինչ տոնայնությամբ կասվեն՛՛:

 

  • Կիսվել: