կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակային խաղերը ևս կներառվեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում. նախագիծ

Բանակային խաղերը ևս կներառվեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը: 

Կառավարությունը նախագծով նպատակ ունի ընդգծել ռազմական խաղերի կարևորությունը:

Առաջարկվում է բանակային խաղերը ևս ներառել պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգևավճար, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ Օլիմպիական խաղերից են ստանում:

Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ է ստեղծվում, որը հնարավորություն կտա Կառավարությանն ավելի հեշտ իրականացնել ծրագրերը:

  • Կիսվել: