շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բացի զոհված տղան՝ նաև առնվազն մեկ վիրավոր ունենք. համայնքապետը՝ Նորաբակի կրակոցների մասին

Բացի զոհված տղան՝ նաև առնվազն մեկ վիրավոր ունենք. համայնքապետը՝ Նորաբակի կրակոցների մասին

Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են մեր դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ «Կրակոցների հետևանքով բացի զոհված տղան, նաև առնվազն մեկ վիրավոր ունենք»,-հայտնեց նա։ Համայնքապետի խոսքով՝ այս պահին սահմանին իրավիճակը հարաբերական խաղաղ է։

Հիշեցնենք. քիչ առաջ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

  • Կիսվել: