հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց ՀՀ ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնելու մասին նախագիծը

89 կողմ, 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մոտ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ՀՀ ռազմական ծախսերը:

Գումարը նախատեսված է ՀՀ ԶՈՒ-ի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ ՀՀ վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովման համար:

Հիշեցնենք, որ սեպեպտեբերի 27-ին՝ հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն:

  • Կիսվել: